2011թ. մայիս-հունիսին սկսվելու է Թուրքիայի Իզմիր նահանգի Բայինդիր քաղաքի հայկական եկեղեցու վերականգնումը
Ինչպես հայտնում է թրքական «Haberoku» կայքը, Բայինդիրի քաղաքապետարանը 2009թ. ընթացքում Իզմիրի նահանգային հատուկ խորհրդի հետ միասին ներկայացրել է հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն արդեն ներկայացվել է Իզմիրի նահանգապետին, որի հաստատումից հետո 2011թ. մայիս-հունիսին կսկսվի վերականգնումը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012թ. կեսերին։
Բայինդիրի քաղաքապետ Մահմեդ Կերտիսը նշել է, որ 19-րդ դարի կեսերին այդ եկեղեցում պատարագներ էին տրվում տեղի հայ բնակչության համար։ «Մենք մտածեցինք, որ հայկական եկեղեցու պահպանման և ապագա սերունդներին փոխանցելու համար անհրաժեշտ է վերականգնել և օգտագործել որպես տարբեր հանդիսությունների սրահ ու գրադարան»,-ասել է թուրք քաղաքապետը։
Թուրքիայում հայկական եկեղեցի է վերականգնվելու