Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր քննության էր առնվելու քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սիզավետի գյուղապետարանի գույքը տիրազուրկ ճանաչելու և շինությունը համայնքին հանձնելու պահանջով:
Սիզավետի գյուղապետը դատարանում ներկայացնելով հայցի էությունը՝ նշել է, որ գյուղի բնակիչ Գագիկ Քոթանջյանը, ով նախկին գյուղապետն է, անօրինական շինարարություն է իրականացնում, և որ ինքը վերջինիս հողատարածք չի տրամադրել: Ըստ գյուղապետի՝ համայնքի նախկին ղեկավարն ինքն իրեն որոշել է գյուղի 235 քմ հողատարածքն իրենով անել ու տեղում շինություն կառուցել: Այնինչ դեռ 2003թ.-ից ՄԱԿ-ի ծրագրով ու գյուղացիների ներդրումներով այդ տարածքում մսուր-մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ են կատարվել, որոշ ժամանակ անց այս գործին իր աջակցությունն է հայտնել նախկին գյուղապետ Գագիկ Քոթանջյանը: Սակայն վերջերս նա հայտարարել է, թե մսուր-մանկապարտեզի շենքը ծառայելու է որպես հարսանյաց սրահ, իսկ կից տարածքում խանութ է կառուցելու:
Նախկին համայնքապետի այս յուրօրինակ նախաձեռնությունն առաջացրել է նաև սիզավետցիների զայրույթը, ովքեր մսուր-մանկապարտեզը գերադասելի են համարում հարսանյաց սրահից, առավել ևս, որ իրենք էլ ներդրում ունեն այդ գործում:
Սակայն Գագիկ Քոթանջյանի փաստաբանը պնդում է, որ ներկայիս գյուղապետն իր ստորագրությամբ և կնիքով թույլատրել է նշված տարածքում շինարարություն իրականացնել, ինչը հիմնավորում էր փաստաթղթերով:
Ներկայիս համայնքապետ Արարատ Պողոսյանը չի բացառել, որ ինքը հողահատկացման փաստաթղթի տակ է ստորագրել և մինչև վերջերս կարծել է, թե շինությունը ծառայելու է որպես մսուր-մանկապարտեզ:
«Իմ աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Առաքելյանն առանց իմ կնիքի ոչ մի տեղեկանք, եղավ 7 տարի, ինձանից չի վերցրել: Խնդրում եմ, որ ամբողջ կառավարությունն իմանա, որ այդպիսի կեղծ տեղեկանք գրողը առաջին հերթին պատասխան կտա դատարանում»,-ասել է Արարատ Սիմոնյանը:
Դատարանը, առաջնորդվելով ՀՀ ՔՕ 103-րդ հոդվածի 4-րդ մասով, սույն գործի հայցը քննության չառավ: Դատավոր Մնացյանը նշեց, որ նախ 3-րդ կողմի, այսինքն Գագիկ Քոթանջյանի ներկայությունն է պարտադիր, և հետո անհրաժեշտ էր դատարանում հանդես գալ ոչ թե քաղհայցով, այլ հայցադիմումով, որտեղ և կնշվեն համայնքի ու համայնքապետի պահանջները:
Հարսանյաց սրա՞հ, թե՞ մսուր-մանկապարտեզ

Դերենիկ Մալխասյան
Գյումրի