Աշխարհ

15.11.2018 20:44


Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Իրանում կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Իրանում ոսկու շուկան մանիպուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող, «ոսկիների սուլթան» մականվամբ հայտնի Վահիդ Մազլումին և իր հանցակից Մուհամմեդ Իսմայիլ Քասըմին դատապարտվել են մահվան կախաղանի միջոցով։ Մահապատիժն արդեն ի կատար է ածվել։

Մինչ այդ Իրանի պատկան մարմինները նրանց մեղադրանք էին առաջադրել մոտ երկու տոննա ոսկու պաշար կուտակելով ոսկու շուկան մանիպուլիացիայի ենթարկելու, տնտեսական համակարգը խաթարելու, կոռուպցիոն սխեմա հիմնելու և մեծ քանակությամբ ապօրինի դրամային գործարքներ իրականացնելու մեջ։

Կալանավորվել է նաև Իրանի կենտրոնական բանկի տարադրամի փոխանակման վարչության ղեկավար Ահմեդ Ըրաքչին, ում նույնպես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի գործով։

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը