Լևոն Զուրաբյան. «Պարզվում է, որ նախագահը Հայաստանում Չոռնին է»
Մամլո ասուլիսի ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, թե Հայաստանում իշխում է «քրեապետական պոլիտբյուրո», որը բաղկացած է մի քանի անդամից, և որոնք կարող են հրամաններ տալ՝ դրա համար որևէ իրավունքն չունենալով։
Անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկատվությանը, թե Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արմեն Կանդանյանին՝ Կնդոյին, ասել է թե սա ողորմելի մի վիճակ է։
-Սա բանդային հարիր պատկեր է։ Եթե դա ճշիտ է, ապա դա ի՞նչ է նշանակում։ Պարզվում է, որ նախագահը Հայաստանում Չոռնին է։ Դա այդ է նշանակում։ Ի՞նչ է նշանակում՝ կա՛մ հրաժարական տուր, կա՛մ ներողություն խնդրիր։ Ու եթե այդ ամենը ճիշտ է, ուրեմն նշանակում է, որ պետք է անմիջապես քրեական գործ հարուցվեր։ Մնացած բոլոր լուծումները նշանակում է, որ իրենք իրենց ղեկավարին փորձում են «տրյապկա» դարձնել,-ընդգծել է նա։

7or.am