Մեկնարկում է է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը
2010 թվականից ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ սկսում է Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր, որի շրջանակում մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը կստորագրեն 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր, որից 5 մլն եվրոն' որպես դրամաշնորհ, կտրամադրի Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային ծրագիրը, 5-ական մլն եվրոյի չափով վարկեր կտրամադրվեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներից:
Վարկային համաձայնագրով նշված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով կստորագրվեն նաև «Ծրագրի աջակցության համաձայնագիր» Երևանի քաղաքապետարանի և «Ծրագրի համաձայնագիր» Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն ՓԲԸ-ի հետ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին