Աշխարհ

15.11.2018 19:04


Բոլնիսիում ամուսինը դանակահարել է կնոջը սնունդը ժամանակին չմատուցելու համար

Բոլնիսիում ամուսինը դանակահարել է կնոջը սնունդը ժամանակին չմատուցելու համար

Բոլնիսիի շրջանային դատարանը կնոջը դաժանաբար ծեծի ու կտտանքների ենթարկած տղամարդուն մեղավոր է ճանաչել և դատապարտել յոթ տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Հետաքննության համաձայն՝ Բոլնիսիի շրջանում 2018 թ. փետրվարի 14-ին հարբած վիճակում գտնվող տղամարդը կնոջը դանակահարել է՝ պատճառաբանելով, թե կինը ժամանակին չի մատուցել սնունդը։

Այնուհետև ամուսինը կապել է կնոջը և մոտ 4 ժամ ծեծել։

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը