Ադրբեջանում զորավարժություններ են ղեկավարման բարձր օղակներում և կենտրոնական ապարատում
Ադրբեջանում շարունակվում են նոյեմբերի 12-ից մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժությունները: Գործարկվում են ստորաբաժանումների միջև հաղորդակցության, զորքերի ղեկավարման միջոցները:
Հրապարակումներից կարելի է ենթադրել, որ փորձարկվում է արբանյակային կապի ղեկավարման կենտրոնը, ինչի առկայության մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր նոյեմբերի սկզբին:
Զորավարժությանը ներգրաված են ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների ղեկավարման մարմինները, զորատեսակներ և հատուկ նշանակության ուժեր:
Զորավարժության հիմնական «թատերաբեմը» կենտրոնական ապարատն է: Ստուգվում է ղեկավարման, որոշումներ կայացնելու ունակությունները, ստորաբաժանումների և ղեկավարման տարբեր օղակների միջև փոխգործակցությունը:
Զորավարժությունների շրջանակներում նոյեմբերի 13-ին մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի է բերվել Նախիջևանի առանձին համազորային բանակը:

Աղբյուրը՝ razm.info