Լրահոս

09.03.2010 15:46


Աֆղանստանում հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո

Աֆղանստանում հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո

2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը:

Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը:

Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո' Աֆղանստանում տեղակայված Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ՄԱԱՈՒ) Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությամբ գործող Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի կազմում: Անցած երեք շաբաթների ընթացքում զորախմբի ղեկավարությունն ու անձնակազմն արժանացել են գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին' սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը