Լրահոս

09.03.2010 15:09


…որպեսզի օտարերկրյա իրավաբանական անձանց և կազմակերպություններին ՀՀ–ում արգելվի հողի վաճառքը

…որպեսզի օտարերկրյա իրավաբանական անձանց և կազմակերպություններին ՀՀ–ում արգելվի հողի վաճառքը

ՀՀ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը, ով հեղինակել է ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,  այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է օրենքի փոփոխություններին։

-Օրինագիծը երկար ճանապարհ է անցել,-ասել է Ռ. Առաքելյանն ու նշել, թե առաջին օրինակը, որ ինքը ներկայացրել է, արգելում էր սահմանամերձ շրջանների մինչև 25 կմ խորությամբ հողերի վաճառքը իրավաբանական անձանց և կազմակերպություններին։-Կառավարության կողմից օրինագծին դրական պատասխան է տրվել, սակայն՝ վերապահումներով։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի քննարկումներից հետո  30 օրով հետաձգվել է։

Կառավարության ներկայացրած վերապահումներում առաջարկվել է, որ նշված 25 կմ-ն նախագծից դուրս գա։

-ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ասում է, որ օտարերկրյա իրավաբանական անձանց և կազմակերպություններին ՀՀ-ում արգելվի հողի վաճառքը, տրվի միայն օգտագործման իրավունք,-ասել է Ռ. Առաքելյանն ու ավելացրել, որ մինչև հիմա մենք այդպիսի օրենք չունենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը