Լրահոս

09.02.2011 14:48


Լրանում է Իրանի իսլամական հեղափոխության 32–ամյակը

Լրանում է Իրանի իսլամական հեղափոխության 32–ամյակը

Իսլամական հեղափոխության 32-ամյակի կապակցությամբ այսօր հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը հայտարարել է, թե այդ հեղափոխությունը հոգևոր և մարդկային արժեքների հեղափոխություն էր:

-Հեղափոխությունն իր տեսակի մեջ աննման էր: Պետք է ասեմ, որ այն հասարակության բոլոր շերտերն էր իր մեջ ներառում, դրան մասնակցում էին բոլորը: Ամբողջ հասարակությունը ոտքի ելավ և բռնատիրության դեմ հաղթանակի հասավ: Այդ հեղափոխությունը խաղաղ բնույթ էր կրում' առանց զենքի: Այսօր Իրանն ամբողջ թափով զարգանում է և բոլորի, այդ թվում հարևան երկրների հետ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ: Մի օրինակ եմ ուզում նշել' Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները: Իրանը կայունության գործոն է տարածաշրջանում,-նշել  է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Թեհրանից կոչեր են հնչում Մերձավոր Արևելքում տեղի ուենցող իրադարձությունները վերածել իսլամական հեղափոխության՝ Սեյեդ Ալի Սաղայանն ասել է, թե իսլամական հեղափոխությունների փորձը հաշվի առնելով՝ այն դրական ազդեցություն կարող է ունենալ այդ իրադարձությունների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը