Աշխարհ

14.11.2018 08:53


Ախալցխայում 37-ամյա պակիստանցին հետևել է հայ աշակերտուհիներին

Ախալցխայում 37-ամյա պակիստանցին հետևել է հայ աշակերտուհիներին

Ախալցխայում ձերբակալվել է 37-ամյա Պակիստանի քաղաքացի, ով հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին: Տվյալ տղամարդը Ախալցխայում աշխատում էր սննդի կետերից մեկում եւ ապրում էր ինչ-որ հյուրանոցում:

Մի քանի օրվա ընթացքում թվով 7 աղջիկները հայտնվել են կալանավորվածի հետապնդման թիրախում: Նրանք արդեն ծնողների հետ միասին վկայություն են տվել իրավապահներին:

Դպրոցի հարեւանությամբ ապրող քաղաքացիներից մեկի խոսքերով՝ դեպքը պատահել է քաղաքի հայկական դպրոցի փողոցում, երբ դպրոցական աղջիկները մի քանի օրերի ընթացքում նկատել են նրանց հետեւող 37-ամյա տղամարդուն:

«Աղջիկները կատարվածի առիթով տեղեկացրել են իրենց ծնողներին, ինչի արդյունքում ծնողները սկսել են հետեւել եւ թաքուն նկարահանել երեխաներին հետեւող տղամարդուն: Վերջապես բավարար փաստեր կուտակելով աղջիկների ծնողները դիմել են իրավապահ մարմիններին, ովքեր հայտնաբերել եւ ձերբակալել են տղամարդուն: Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը Պակիստանի քաղաքացի է եւ ապրում էր Ախալցխայի հյուրանոցներից մեկում»,-պատմում է դեպքին ծանոթ քաղաքացին:

Աղբյուրը՝ akhaltskha.net

Այս խորագրի վերջին նյութերը