Լրահոս

09.03.2010 14:48


Ուկրաինայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստամբուլում հյուպատոսարանի վրա զինված հարձակումը

Այսօր 9.30-ին, Ստամբուլում ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է Ուկրաինայի հյուպատոսարանի շենք։ Ըստ Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության, հանցագործը մի քանի անգամ կրակել է հյուպատոսարանի աշխակիցների ուղղությամբ։ Պահակային ծառայության աշխատակիցը պատասխան կրակ է բացել, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել զինված տղամարդուն։ Ուկրաինայի հյուպատոսարանի աշխատակիցները տարհանվել են շենքից, որտեղ աշխատում է ահաբեկչության դեմ պայքարի Ստամբուլի ոստիկանության ստորաբաժանումը։

Ըստ «Корреспондент»-ի

Այս խորագրի վերջին նյութերը