Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել ՌԴ ԱԳ նախարարին
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն անդրադարձան ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին: