ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մերժել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբանների բողոքը։ Մերժվել է նաև մեղադրող կողմի վերաքննիչ բողոքը։ Դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կիրառեց համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2009թ. հունիսի 19-ի որոշումը՝ պատժաչափի չկրած մասը կրճատելով կիսով չափ։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Փաշինյանին դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման։
Նիկոլ Փաշինյանի պատժի ժամկետը կրճատվել է