Պատգամավոր. «Սփյուռքում ձևավորվել են նոր տրամադրություններ, որոնք ավելի հիասթափեցնող են»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է, թե Վաշինգտոնում կայացել է «PFA» հասարակական նախաձեռնողական խմբի կողմից կազմակերպված համահայկական համաժողով, որի թեման եղել է «Սփյուռք-Հայաստան հարաբերությունները վերջին 2 տարվա գործընթացների լույսի ներքո»։
-Եվ սա ցույց տվեց, որ սփյուռքում ձևավորվել են նոր տրամադրություններ, որոնք ավելի հիասթափեցնող են։ Համենյանդեպս, գոնե Սփյուռքի այն հատվածի շրջանում, որը մասնակից է եղել ֆորումին։ Այդ տրամադրությունները հիմնականում կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող արձանագրություններին հետ,-նշել է նա։
Ըստ պատգամավորի՝ համաժողովին մասնակցող երիտասարդ մասնագետները ներկայացնում էին ծրագրեր, որոնց շնորհիվ Հայաստանը կկարողանար հայտնվել քաղաքական առումով զարգացող երկրների թվում, սակայն իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը ներկա չի եղել դրանք ի գիտություն առնելու համար։
-Պաշտոնապես հրավիրված է եղել Սփյուռքի նախարարը, որը չէր եկել, և իշխանական ապարատից ոչ մեկ ներկա չի եղել, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատնից ներկաներ չկային,-նշել է նա։

7or.am