Լրահոս

12.11.2018 19:16


Կոտայքում Ford-ը բախվել է էլեկտրասյանը, հետո՝ հսկայական եղևնուն և կողաշրջվել

Կոտայքում Ford-ը բախվել է էլեկտրասյանը, հետո՝ հսկայական եղևնուն և կողաշրջվել

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ford մակնիշի X 452 YC 150 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու այնուհետև հսկայական եղևնուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանները, օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետև տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը