Լրահոս

09.03.2010 13:10


Լ. Ալավերդյան. «Նման բանաձև ընդունելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիային պահել զսպանակների մեջ»

Լ. Ալավերդյան. «Նման բանաձև ընդունելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիային պահել զսպանակների մեջ»

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին կողմ քվեարկելու համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին և նշել, որ  բանաձևի ընդունումը պայմանավորված էր ոչ թե հայկական լոբբիի գործոնով կամ դիվանագիտական լավ աշխատանքով, այլ նրանով, որ այս պահին Ամերիկայի ու Հայաստանի շահերը համընկել են: Հարցին՝ կմտնի՞ բանաձևը կոնգրեսի լիագումար նիստ, թե՞ ոչ, նա պատասխանել է, թե դա պատասխանատու կանխատեսում է, և հավանականությունը 50/50% է:

-Ինչքան էլ մեզ համար զարմանալի թվա, այստեղ շատ անգամ որոշիչ կարող է լինել հոգեբանական գործոնը: Ես նկատի ունեմ որոշ կոնգրեսականների հասցեին Թուրքիայի կողմից շատ անգամ հնչած վիրավորական արձագանքները։ Արդյոք այդպիսի վիրավորանքները կմարսվե՞ն կոնգրեսմենների կողմից: Ինչպես ցույց է տվել պատմությունը, շատ անգամ մեկ-երկու անձի հոգաբենական վիճակը որոշիչ է եղել այդպիսի հարցերում,-նշել է Լարիսա Ալավերդյանը:

Ըստ պատգամավորի՝ նման բանաձև ընդունելով՝ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիային պահել զսպանակների մեջ, քանի որ Թուրքիան ուզում է ապացուցել՝ «հայտնի չէ, թե այս պահին ով ումից է կախված»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը