ՀՅԴ անդամ. «Ղարաբաղի հարցն ինչ–որ նոր հանգրվանի շեմին է»
-Կարծում եմ' Ղարաբաղի հարցն ինչ-որ նոր հանգրվանի շեմին է, ինչի համար պետք է ճիշտ շարժվենք: Իսկ ճիշտ շարժվելու քայլերից մեկը Թուրքիայի պատճառով հայ-թուրքական արձանագրությունները տապալված հայտարարելն է, քանի որ Թուրքիան այդ արձանագրությունների վավերացումն անընդհատ օգտագործում է որպես Ղարաբաղի հարցում լծակ հայկական կողմի վրա,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Հաշվի առնելով մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ գործընթացի նոր հանգրվանը, ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանին ի նպաստ չէ, այլ հակառակը՝ ի վնաս։
Այդուհանդերձ, ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ փաստաթղթի ստորագրման ակնկալիք Կ. Մանոյանը չունի, սակայն «գիշերային» որոշման հավանականությունը, նրա կարծիքով, պետք չէ բացառել։

7or.am