Լրահոս

09.03.2010 11:35


ՀՌԱԿ փոխատենապետ. «Ճնշումը լինելու է Թուրքիայի վրա»

ՀՌԱԿ փոխատենապետ. «Ճնշումը լինելու է Թուրքիայի վրա»

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Փարիզ։ Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Փարիզում էր գտնվում Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովը, և խոսակցություններ կային, թե նրան էր ներկայացվելու մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Նկատենք նաև, որ մի քանի օր հետո Փարիզ է մեկնելու նաև ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը։ «Ի՞նչ է սա նշանակում. հնարավո՞ր է, որ արցախյան խնդրի կարգավորումը նոր փուլ է մտնում» հարցին ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը պատասխանել է.

-Ղարաբաղյան հարցի հետ կապված ակտիվությունը, որքան որ նկատեցինք, կախված է նրանից, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո նախապայմաններ էր առաջ քաշել, ինչը քողարկված երևում էր։ Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ցեղասպանության մասին բանաձևն ընդունելով՝ դրանով իսկ ասաց, որ Թուրքիայի նախապայմանին հակառակ նախապայման է առաջ քաշում։ Դա հենց ստիպելու է Թուրքիային և Ադրբեջանին, որ երբևիցե չակնկալեն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է լինելու Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման հետ։ Այսինքն, այն ճնշումը, որ թվում է, թե հիմա Հայաստանի վրա գործադրելով՝ պետք է այդ հարցը լուծեն, այդպես չէ։

Է. Անտինյանն ասել է, թե ճնշումը լինելու է Թուրքիայի վրա, դա էլ պայմանավորված չի լինելու նրանով, թե Թուրքիային Միացյալ Նահանգներն ավելի քիչ են սիրում, քան Հայաստանին։

-Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն Իրանի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տարածաշրջանում վերափոխումների հետ կապված, որի համար խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանը Թուրքիայում ունենա հաղորդակցության հնարավորություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը