Քլինթոն. «Թեհրանի որոշումը ունենալու է հետևանքներ»
«ԱՄՆ-ն, գործընկերների հետ միասին, ակտիվորեն մշակում է Իրանի նկատմամբ ճնշման նոր եղանակները»,-այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն աննախադեպ քայլեր են ձեռնարկել՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված վիճահարույց հարցերին կառուցողական լուծում տալու ուղղությամբ, սակայն Իրանի իշխանությունները չեն գնացել ընդառաջ և շատ քիչ հնարավորություն են թողել միջազգային հանրության համար»։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ միակ տարբերակը՝ «ցույց տալ Թեհրանին, որ նրա որոշումը ունենալու է հետևանքներ»։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Թեհրանին փաստացի վերջնագիր էր ներկայացրել՝ընդունել ուրանի հարստացման աշխատանքները արտասահմանում իրականացնելու միջազգային միջնորդների առաջարկը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն սպառնացել էր նոր պատճամիջոցներ կիրառել Իրանի դեմ։

Ըստ «РБК»-ի