Լրահոս

09.11.2018 14:59


Եղվարդի դատարանի դիմաց բախվել են անչափահասի վարած ГАЗ 3110-ն ու հաշվետարի Volkswagen-ը

Եղվարդի դատարանի դիմաց բախվել են անչափահասի վարած ГАЗ 3110-ն ու հաշվետարի Volkswagen-ը

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ Եղվարդի դատարանի դիմաց, բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Աբգար Կիրակոսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 VZ 970 համարանիշի և 23-ամյա Հովսեփ Գրիգորյանի վարած Volkswagen մակնիշի 34 MA 618 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ՝ Եղվարդի բնակիչներ, 62-ամյա Մարգարիտ Հարությունյանն ու 42-ամյա Թերեզա Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում ГАЗ 3110-ի վարորդին, ով անչափահաս է և չունի անձնագիր ու վարորդկան իրավունքի վկայական, փորձում էին փոխել, սակայն ճանապարհային ոստիկանները «խայծը կուլ չտվեցին» և հայտնաբերեցին իրական վարորդին։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ի վարորդն աշխատում է «Սեմուր ընդ Քո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվետար, իսկ վիրավորներից Թ. Ավագյանն աշխատում է «Սեռավարակների և մաշկավեներական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մայրապետ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը