Ռուս քաղաքագետը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման մասին
Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետների խմբի ղեկավար Ալեքսեյ Վլասովը, վերլուծելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա, «Day.Az»-ին ասել է, թե դրա շրջանակներում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։
«Այդ այցը կարելի է գնահատել Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդման, հայ-թուրքական մերձեցման խնդրի կամ էլ Երևան-Անկարա արձանագրությունները վավերացնելու-չվավերացնելու, ինչպես նաև ԼՂ-ի խնդրի վերաբերյալ Եվրամիության և Ֆրանսիայի դիրքորոշումների տեսանկյունից»,- ասել է Ա. Վլասովը՝ չբացառելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Նա, սակայն, կարծում է, որ բռնկված հակամարտությունն արագորեն կմարի.
«Ես, այդուհանդերձ, մնում եմ իմ կարծիքին, որ այս պահին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը թեև գոյություն ունի, սակայն միջազգային միջնորդները կփորձեն առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի տվյալ հակամարտությունը չբորբոքվի։ Տեսականորեն, եթե շփման գծում ինչ-որ հակամարտություն բռնկվի, ապա առաջին իսկ 2-3 օրում և՛ ՀԱՊԿ-ն, և՛ այն կառույցները, որոնք հանդես են գալիս որպես եվրոպական խաղաղապահ կազմակերպություններ, առավելագույն ջանքեր կներդնեն, որպեսզի մարեն այդ հակամարտությունը»։