Աշխարհ

08.11.2018 18:54


Սատանիստները բռնաբարել և սպանել են 15-ամյա աղջկա

Սատանիստները բռնաբարել և սպանել են 15-ամյա աղջկա

Խարկովի մոտ՝ անտառում, հայտնաբերվել է ավելի վաղ կորած համարվող 15-ամյա աղջկա դին։ Դեռահասը եղել է բռնաբարված և դաժանաբար սպանված։ Տեղի բնակիչները համոզված են, որ նրա սպանությունը եղել է ծիսական։ Այդ մասին հաղորդում է Gazeta.ua։

Խարկովի մոտ գտնվող ավանի 15-ամյա բնակչուհին կորել է նոյեմբերի 2-ին։ Վերջինս սովորում էր քոլեջում եւ առավոտյան տանից դուրս էր եկել՝ դասի գնալու համար։ Բայց քիչ անց նրա հետ հարազատները չեն կարողացել կապ հաստատել։

Աղջկա մայրը նախ փորձել է ինքնուրույն գտնել նրան, բայց գտել է միայն նրա մարզակոշիկը ու դիմել է ոստիկանությանը։ Հաջորդ օրը աղջկա դին հայտնաբերվել է նրա տանից ոչ շատ հեռու՝ անտառի մոտ։

Դեռահասի մահվան պատճառների մասին ոստիկանությունը պաշտոնապես դեռ ոչինչ չի հայտնում, բայց նշվում է, որ նա դարձել է բռնության զոհ, իսկ դրանից առաջ՝ բռնաբարվել է։ Իսկ տեղի բնակիչները լրագրողներին սարսափելի մանրամասներ են հայտնել՝ նշելով, որ սպանությունը նման է եղել սեւ ծիսակատարության։

«Դիակը հայտնաբերվել է անտառի մոտ, իսկ հարակից թփուտների մեջ գտել են արահետ՝ սատանայական խորհրդանիշերով եւ կախված՝ սպանված աքլորներով»,-ասել են բնակիչները։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը