Լրահոս

08.11.2018 20:23


Վրաերթի են ենթարկվել 29-ամյա, 5-ամյա, 23-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 29-ամյա, 5-ամյա, 23-ամյա քաղաքացիներ

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.04-ին, 29-ամյա քաղաքացուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարոդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Նարեկացի 83 հասցեում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը