Լրահոս

09.03.2010 10:16


ԱՄԷ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգին

Մարտի 8-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ս.թ. հունվարին Հայաստանի փոխվարչապետի' ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում դեսպանը թագաժառանգին փոխանցեց նաեւ փոխվարչապետի շնորհակալական նամակը և Երևան այցելելու հրավերը:

Այս խորագրի վերջին նյութերը