2010 թ. ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների և տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքերի թիվը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացնելով ԽԱՊԿ տարեկան զեկույցը՝ նշել է, թե համեմատություն անցկացնելով 2009թ. անձանագրված դեպքերի հետ կարելի է ասել, որ 2010թ. իրավունքների խախտումների որոշ տեսակներ նվազել են, իսկ որոշները ավելացել են։
Հետազոտության տվյալների համաձայն՝ 2010թ. արձանագրվել է լրագրողների նկատմամբ կատարված ֆիզիկական բռնությունների 9 դեպք՝ 2009թ-ին արձանագրված 11 դեպքի համեմատ։
ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 2009-ի համեմատ նախորդ տարի ավելացել է 5-ով՝ հասնելով 19-ի։
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը նախանցած տարվա համեմատությամբ նույնպես աճել են՝ 13-ից հասնելով 18-ի։