Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության այցը տարածաշրջան
Մարտի 9-ին մեկնարկում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության այցը տարածաշրջան:
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը երկօրյա այցով նախ կժամանի Թբիլիսի, որտեղ Վրաստանի իշխանությունների հետ կքննարկվեն Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերութուններին առնչվող հարցեր:
Մարտի 10-13-ը Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կլինի Հայաստանում, այնուհետև' մարտի 13-16-ը' Ադրբեջանում: Երևանում և Բաքվում քննարկումների հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:
Ժոաո Սոարեշի ղեկավարած պատվիրակության կազմում է լինելու նաև ԵԱՀԿ ԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Սա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հարավային Կովկաս։