Լրահոս

09.03.2010 10:06


Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա

Մարտի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա։  Այցի շրջանակներում նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, Սենատի նախագահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, հանդիպումների ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, հայ-թուրքական գործընթացն ու տարածաշրջանային այլ հարցեր:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նշվում էր, որ համանախագահները Մամեդյարովին պետք է ներկայացնեն մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ հայկական կողմի պատասխանը։ Նշենք նաև, որ այս ամիս նախատեսվում է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Փարիզ, որի շրջանակում նա ևս կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը