Լրահոս

07.11.2018 20:06


Վրաերթի են ենթարկվել 27-ամյա, 62-ամյա, 22-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 27-ամյա, 62-ամյա, 22-ամյա քաղաքացիներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 20.40-ին, «Յագուար» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջրվեժի Մայակ թաղամասում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու, հետո բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. քաղաքացուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու և մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը