Լրահոս

09.03.2010 09:14


Հետընտրական դատավարությունները բացահայտում են թերություններ Հայաստանի դատական համակարգում

Դատավարություները, որոնք տեղի են ունեցել  Երևանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները' եզրակացնում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ կողմից հրատարակված զեկույցը:

 Ավելի քան տասնվեց ամիս տևողությամբ ժամանակահատվածում իննսուներեք քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված հարյուրտասնչորս էջանոց զեկույցը, տրամադրում է մանրամասն առաջարկներ'  անդրադառնալու ի հայտ եկած թերություններին:

«Դատավարություները տեղի են ունեցել բարձր լարվածության միջավայրում, որը դատարանների աշխատանքը դարձրել էր չափազանց բարդ, և միաժամանակ դժվարությունը պահանջում էր նրանց մասնագիտական գործունեության ամենաբարձր մակարդակ», - ասաց ԺՀՄԻԳ-ի տնօրեն դեսպան Յանեշ Լենարչիչը:

«Մենք հուսով ենք, որ այս զեկույցը նոր լիցքեր կհաղորդի Հայաստանի իշխանությունների ընթացիկ ջանքերին' բարեփոխելու երկրի դատական համակարգը միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան»:

Ուժգին բախումները, որ տեղի ունեցան Երևանում 2008թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում ոստիկանների և 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների դեմ բողոքարարների միջև, արդյունքում հանգեցրին առնվազն ութ մահվան և բազմաթիվ վնասվածքների դեպքերի:

2008թ. ապրիլից 2009թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ԺՀՄԻԳ երեսունյոթ դիտորդ դիտորդել է բախումների առնչությամբ հարուցված դատավարությունները:

Զեկույցի առաջարկություններից են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը և հետամուտ լինել անմեղության կանախավարկածին: Այն նաև առաջարկում է միջոցներ' երաշխավորելու մեղադրող և պաշտպանող կողմերի հավասարությունը դատարանում, ինչպես նաև համապարփակ քննություն խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի բողոքների նկտտմամբ' կանխարգելելու անօրինական ճանապարհով ձեռքբերված ցուցմունքների կիրառումը:  Զեկույցում նշվում է, որ դատավորների համար օգտակար կլինեն  անաչառ և մասնագիտական վարքագծի հմտությունների ուժեղացմանն ուղղված հետագա դասընթացները:

«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու իշխանություններին' Հայաստանում արդարադատության բարեփոխումների առաջընթացի շարունակության գործում», - ասաց Լենարչիչը:

«Մեզ նաև հուսադրում է այն բաց վերաբերմունքը, որ ցուցաբերվել է դատավարությունների դիտորդման ծրագրի ժամանակ, և գնահատում ենք իշխանությունների ներդրումը վերջնական զեկույցի պատրաստման գործընթացում: Ակնհայտ է, որ արդեն որոշ քայլեր նախաձեռնվում են' անդրադառնալու ի հայտ եկած թերություններին»:

Այս խորագրի վերջին նյութերը