Լրահոս

06.03.2010 16:38


Կ.Բեքարյան. «Կարող է լինել և՛ շարունակականության, և՛ խոչընդոտման՝ կասեցնելու սցենար»

Կ.Բեքարյան. «Կարող է լինել և՛ շարունակականության, և՛  խոչընդոտման՝ կասեցնելու սցենար»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Կարեն Բեքարյանն ասել է, թե ամերիկյան բոլոր այն կոնգրեսականները, ովքեր այս կամ այն կերպ ունեին խոսելու հնարավորություն, ասել են, որ ԱՄՆ նախագահը Ցեղասպանության հարցի վերաբերյալ ունի իր հստակ դիրքորոշումը, և այն չի փոխվել։ Նրա խոսքերով՝ Հիլարի Քլինթոնի հայտարարությունները (Օբամայի աշխատակազմն ամեն ինչ անում է  գործընթացը կասեցնելու համար) ընդամենը հավասարակշռությունը պահպանելու համար են արվել։

Այն հարցին, թե արդյոք դրանից հետևո՞ւմ է, որ բանաձևը կմտնի լիագումար նիստ  և դրական արդյունքով դուրս կգա, Կարեն Բեքարյանը պատասխանել է, թե այսօր այդ մասին խոսելն ու լավատեսական գնահատական տալը հնարավոր չէ։

-Պետք է հստակ գիտակցենք, գնահատենք իրավիճակն ու հասկանանք, որ նույն այս հարցն առաջին հերթին անդրադառնում է ոչ թե մեր շահերի կամ մարդասիրական նկրտումների վրա, այլ այս կամ այն կերպ արտահայտում է քայլ անող պետության քաղաքական գիծը։ Այս պարագայում կարող է լինել և՛ շարունակականության, և՛ խոչընդոտման՝ կասեցնելու սցենար։ Դա կախված է նրանից, թե այս երկու երկրները՝ Թուրքիան և ԱՄՆ-ը, ի՞նչ ձևով կփորձեն լեզու գտնել,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը