Լրահոս

06.03.2010 16:37


ՍԴՀԿ. «Այսօր նախապայմանների մասին բացահայտ բարձրաձայնում են թուրքական իշխանությունները»

Քաջ գիտակցելով,  որ անկախ Հայաստանի տնտեսական զարգացման համար  անհրաժեշտ է ունենալ բաց սահմաններ հարևան երկրների հետ, այտուհանդերձ  ՍԴՀԿ-ն ներկա  աշխարհաքաղաքական բարդ շրջանում, երբ Անկարան և ընդհանրապես թուրք հասարակությունը չունի բավարար   կամք Հայոց Ցեղասպանության պատմական ակնհայտ փաստն ընդունելու,  դեմ է եղել Ս. Սարգսյանի վարած «ֆուտբոլային» դիվանագիտությանը, որն իր մեջ պարունակում է մեր երկրի համար բազմաթիվ վտանգներ  և այժմ էլ պնդում է, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել արձանագրությունների վավերացման ներկա գործընթացը: Այն ի սկզբանե նախապայմանների վրա է կառուցված եղել, որոնցից առաջնայինը Հայոց Ցեղասպանության ուրացման պարտադրումն է և   այսօր նախապայմանների մասին արդեն բացահայտ  բարձրաձայնում են թուրքական իշխանությունները :

ԱՄՆ   ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության  252-րդ բանաձևի ընդունումը ՍԴՀԿ-ն գնահատում է, որպես հայկական սպյուռքի բազմամյա տքնաջան լոբբիստական աշխատանքի արդյունք և հույս է հայտնում, որ այն կմտնի Կոնգրեսի օրակարգ ու կընդունվի նրա կողմից:

Հայ ժողովուրդը այն կդիտարկի որպես ԱՄՆ-ի  սկզբունքային դիրքորոշում' Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական արդարության վերականգնման` դրանով իսկ կանխելով  մարդկության դեմ կատարվելիք հնարավոր ոճրագործությունները:

 Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն

 Ատենապետ Լ. Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը