Լրահոս

06.11.2018 20:46


Համաներմամբ ազատ է արձակվել նաև Ռուսաստանում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը

Համաներմամբ ազատ է արձակվել նաև Ռուսաստանում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանը

Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը ևս համաներմամբ ազատ է արձակվել: Tert.am-ի հետ զրույցում ինքը՝ Հրաչյա Հարությունյանն ասաց, որ 2018 թ. հուլիսից իր պատիժը կրում էր բաց ռեժիմով:

«Հուլիսից պատիժս կրում էի բաց ռեժիմով: Ամեն օր տանն էի, ուղղակի պետք է գնայի, ստորագրեի, հետ գայի: Հիմա համաներումն ազդելու է ինձ վրա, ազատ եմ արձակվելու»,-ասաց Հ. Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը