Լրահոս

06.03.2010 15:48


Կարեն Բեքարյան. «Չեմ կարծում, որ մենք փակուղի ենք մտել»

Կարեն Բեքարյան. «Չեմ կարծում, որ մենք փակուղի ենք մտել»

«Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևի ընդունումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա՝ ասել է՝ քանի որ այս որոշման մեջ Ադրբեջանը մեղքի իր բաժինն է տեսնում, ապա ռադիկալ արձագանք նրանից սպասել չի կարելի, և Թուրքիան, օգտվելով այս հանգամանքից, կարող է կամք դրսևորել և արձանագրությունների վավերացումը հասցնել իր ավարտին։

-Չեմ կարծում, որ մենք մտել ենք փակուղի, որովհետև ես հաճախ եմ ասել, որ ինձ համար 60/ 40 հարաբերակցությամբ այս արձանագրությունները կվավերացվեն։ Ես հիմա արձանագրում եմ հավանականության անկում, բայց ոչ այն աստիճանի, որ համարենք փակուղի։ Տեղաշարժը մինչև ապրիլի 24-ը պետք է լինի։ Նշեմ նաև, որ հավանականության նվազումը կապված չէ միայն այս բանաձևի ընդունման հետ. այդ անկումը շատ էական կապ ունի Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը