Լրահոս

06.11.2018 09:41


Ողբերգական ավտովթար Երևան-Երասխավան ավտոճանապարհին. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Ողբերգական ավտովթար Երևան-Երասխավան ավտոճանապարհին. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ: Ժամը 01:50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում, իսկ 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը