Լրահոս

05.11.2018 20:01


Թունավորվել են շմոլ գազից և վառարանի ծխից

Թունավորվել են շմոլ գազից և վառարանի ծխից

Նոյեմբերի 4-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Մարինե Խ.-ն, 2015 թ. ծնված Արամ Հ.-ն, 2016 թ. ծնված Վիկա Հ.-ն, 2018 թ. ծնված Ավետիք Հ.-ն, 2007 թ. ծնված Վահե Չ.-ն և 1981 թ. ծնված Մարիամ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, թունավորվել են Վարսեր գյուղի իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ծխով CO 2» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 2013 թ. ծնված Ինեսա Հ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տանը, աթար այրող վառարանի ծխից:
Նշանակվելու է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը