Լրահոս

06.03.2010 14:35


Սերժ Սարգսյանն ընդունել է Էմիր Կուստուրիցային

Սերժ Սարգսյանն ընդունել է Էմիր Կուստուրիցային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային: Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է:  Երևանում երեկ /մարտի 5-ին/ կայացել է նրա ղեկավարած  «The No Smoking Orchestra» խմբի համերգը:

«Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ  Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Էմիր Կուստուրիցան հանրապետության նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները: «Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, եւ ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս' արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը: 

Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա միաժամանակ ասել է. որ կգործադրի հնարավոր ջանքերն' աջակցելու հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: 

Այս խորագրի վերջին նյութերը