Լրահոս

06.03.2010 14:02


Պ. Հայրիկյան. «Իշխանափոխության մասին երազանքները մշտապես ուղեկցել են բոլոր արմատական ընդդիմադիրներին»

Պ. Հայրիկյան. «Իշխանափոխության մասին երազանքները մշտապես ուղեկցել են բոլոր արմատական ընդդիմադիրներին»

Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը մեկնաբանելիս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասել է. «Սիրես թե չսիրես, ՀԱԿ-ը, որպես միավոր, Հայաստանի քաղաքական կյանքում կա, և չեմ կարծում, որ իրապես արդար ընտրությունների դեպքում միասնական ճակատով հանդես գալով՝ նրանք խորհրդարան չեն անցնի»։

Նա նշել է նաև, որ իշխանափոխության մասին երազանքները մշտապես ուղեկցել են բոլոր արմատական ընդդիմադիրներին, և երազելու իրավունք ամեն ոք ունի։ Ընդհանրապես, նրա կարծիքով, հաճախակի ընտրությունների անցկացումը ժողովրդավարության կարևորագույն պահանջներից մեկն է, և եթե ինչ-որ քաղաքական ուժ ոչ կատարյալ ընտրությունների վերաբերյալ խոսելիս ասում է, որ պետք է նոր ընտրություններ կատարել, դա ժողովրդավարությանը չի հակասում։

-Հիմա մեր իրականության մեջ մենք ուզում ենք նոր ընտրություններ։ Ուզե՛ք, Ձեր ուզելով հո չի՞. նոր ընտրություններ կարող են տեղի ունենալ միայն Սահմանադրության պահանջներից ելնելով։ Ընտրության ցանկության հետ նոր ընտրություններ անցկացնելու սահմանադրական որևէ ուղի նախանշված չէ, այնպես որ ուզելու ցանկությունը նման է այն իրավիճակին, երբ ընդդիմությունն ուզում է, իշխանությունները չեն ուզում, և լինում է այնպես, ինչպես իշխանություններն են ուզում։ Բայց ընդհանրապես նոր ընտրությունների գաղափարը համարում եմ ժողովրդավարության դրսևորում,- ասել է Պարույր Հայրիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը