Լրահոս

06.03.2010 13:23


Էդուարդ Շարմազանովը հերքել է

Էդուարդ Շարմազանովը հերքել է

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին պետք է նշանակի Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական ու քաղաքական հաղորդումների բաժնի ղեկավար։

Սամվել Ֆարմանյանին փոխարինողի թեկնածուների շարքում նշվում էին Էդուարդ Շարմազանովի, Արա Սաղաթելյանի, Արմեն Արզումանյանի և Մենուա Հարությունյանի անունները:

Այսօր անդրադառնալով այս տեղեկություններին՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին  ասել է.

-Այս հրապարակումների թիկունքում կանգնած մարդկանց տեղեկացնեմ, որ ես երբեք չեմ երազել ու չեմ երազում այդ պաշտոնին։ Ավելին ասեմ՝ ես ՀՀԿ խմբակցության հետ խորհրդարանում համատեղ անելիք ունեմ և հաճույքով ու ամենայն պատասխանատվությամբ իրականացնում եմ ինձ լիազորված պարտականությունները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը