Լրահոս

02.11.2018 19:14


«Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mazda-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

«Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mazda-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ճանապարհին բախվել են Mazda մակնիշի 35 PO 344 համարանիշի և Toyօta Land Cruiser մակնիշի 066 AN 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Վթարի հետևանքով Toyօta Land Cruiser-ը կողաշրջվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Կումայրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը