Այսօր խորհրդարանը քննարկելու է ՀՀ նախագահի ներկայացրած 2010թ. օգոստոսի 10-ին Երևանում ստորագրված ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանգիրը: Համաձայն վերջինի' 15 մլն եվրո գրանտային միջոցներով պետք է փոխվեն մետրոյի շարժասայլակները, գծերը, էլեկտրական հաղորդակցության լարերը, պոմպակայանները: Այնուհետև, ևս դոնորների հատկացրած 15 մլն եվրոյով նախատեսվում է կատարել դրենաժային աշխատանքներ: Մետրոյի նոր կայարան ստեղծելու հարցն այս ծրագրի շրջանակներում չի քննարկվում:
-Շարժակազմերը և կոնկրետ ռելսերը բավականին հնամաշ են, նույնիսկ իրենց ամորտիզացումը արդեն զրոյական է գնում դեռևս 90-ական թվականներից, ինչը նշանակում է, որ այսօր բավականին մեծ ռիսկ կա: Անհապաղ մենք դա պետք է փոխենք,-ԱԺ-ում ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը' ավելացնելով, որ այս պահին մետրոյից օգտվելու ռիսկեր, իհարկե կան, բայց վտանգավոր չէ:
Փոխնախարարը նաև չի բացառել, որ վերանորոգման այս աշխատանքներից հետո կրկնակի կբարձրանա մետրոյի սակագինը:
-Նույնիսկ մենք պարզ հաշվարկ եթե անենք' այդ 50 դրամն ինչ արժեր 2002թ. և ինչ արժե հիմա, համարյա թե զրո է, եթե հաշվի առնենք օրինակ գնաճը: Այդ պահանջը դրված է, որ որոշակի գնի բարձրացում պետք է լինի առաջիկա 2-3 տարիների ընթացքում' մոտ 100 տոկոսով, այսինքն 100 դրամ դառնա,-հայտարարել է Վ. Արամյանը:
«7օր» -ի հարցին ի պատասխան' մետրոյի սակագնի բարձրացումը չի՞ հանգեցնի նաև երթուղայինների և ավտոբուսների սակագների բարձրացմանը, քանի որ մետրոն հիմա համարվում է ամենամատչելի փոխադրամիջոցը, փոխնախարարն ասել է.
-Տնտեսագիտական առումով ասեմ, որ ես այս պահին չեմ կարող ասել, որ կարող է բարձրանալ երթուղային տաքսիների սակագինը, որովհետև այսօրվա դրությամբ երթուղային տաքսիները կարող են ժամանակի ընթացքում որոշակի երթուղու որոշակի ուղևորներին գրավել դեպի իրենց: Ընդհանուր ասեմ, որ մետրոյի երթուղիներն ավելի մատչելի են, որովհետև շատ դեպքերում խցանումները խնդիրներ են առաջացնում: Դրա համար այդպես չի, որ միանգամից երթուղային տաքսիները կարձագանքեն:
Փոխնախարարը նաև նշել է, որ ինքն էլ է հաճախակի օգտվում մետրոյից և վերջին անգամ 3 օր առաջ է մետրո նստել:
Մետրոյի սակագինը հնարավոր է կրկնակի բարձրանա

7or.am