Լրահոս

01.11.2018 21:50


Նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հրաչյա Թաշչյան մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:

ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Այս խորագրի վերջին նյութերը