-Մենք պետք է հասնենք նրան, որ կառավարությունը, որը հիմա գլուխ է գովում, թե առաջին երկու ամսվա ընթացքում մեծ քանակությամբ հարկեր է հավաքել, այդ հարկերից ստացած շահույթն ուղղի սոցիալական անապահով խավերին՝ այդպիսով փոխհատուցելով սակագների բարձրացումը։ Այդպիսի քայլը ես միայն կողջունեի,-ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
ՀԴԿ նախագահն ասել է, թե ինքը տվյալներ ունի, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին հանձնարարել են 10 հազար դրամով բարձրացնել փաստացի ներկայացվող աշխատավարձերի չափը.
-Այսինքն, եթե մարդիկ աշխատավարձի չափը նշում էին 30 հազար դրամ, հիմա պետք է 40 հազար նշեն։ Դրանից, իհարկե, արհեստականորեն հարկերն ավելացան։ Դրանով է բացատրվում, որ իրականում ստվերի դեմ պայքարը դեռ ռեալ չէ։ Ստվերի դեմ պայքարը ռեալ կլինի այն ժամանակ, երբ իշխանություններն սկսեն օլիգարխներին պարտադրել ստվերից դուրս գալ։ Այնտեղ են կուտակված այն ահռելի գումարները, որոնք կարող են բյուջեն համալրել։
Ի՞նչ տեղեկություն ունի Արամ Սարգսյանը

7or.am