Լրահոս

01.11.2018 17:04


52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ (ֆոտոշարք)

52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ (ֆոտոշարք)

«Կամավորությունը օգտակար լինելու ցանկություն է, պետք է լինի մարդու հոգու և սրտի մեջ». Մարդկային այս կարևորագույն հատկանիշը աշխարհով մեկ տարածող կառույցներից մեկն է Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբը (HUJ), և այն էլ` ավելի քան 50 տարի:

Ստեփան Ստեփանյան, շտաբի ղեկավար

Կազմակերպությունը երկու տարի առաջ տոնեց իր 50ամյա հոբելյանը: Այն շատ մեծ կենսագրություն և պատմություն ունի: Դեռ խորհրդային տարիներին մեր ուսանողական ջոկատները մասնակցել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, խոշոր կառույցների ՝ Արփա-Սևան թունելի, Մեծամորի ատոմակայանի, Երևանի մետրոպոլիտենի, Զվարթնոց օդանավակայանի, Նաիրիտ գիտաարտադրական միավորման, Մարզահամերգային համալիրի, Հրազդան մարզադաշտի և շատ այլ խոշոր ու լուրջ շինարարական աշխատանքներում, ինչպես նաև ողջ Միության տարածքում կենսական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման գործում: 1992 թվականից ուսանողական կամավորական ջոկատների շտաբը սկսեց լրջորեն և մեծ մասշտաբով զբաղվել կամավորական աշխատանքներով հայ կամավորներին արտասահմանյան ճամբարներ ուղարկելով և արտասահմանից ժամանող կամավորներին ընդունելով: 52 տարվա ընթացքում մոտ 250000 հայ ուսանողներ մասնակցել են ուսանողական ջոկատների և կամավորական ծառայության շարժմանը:

Աշխատանքի միջազգային ճամբարներ, սեմինարներ և թրեյնինգներ Հայաստանում

Երեմ Ստեփանյան, HUJ պատասխանատու քարտուղար

Ամեն տարի Հայաստանում բացվում են 10 կամավորական աշխատանքի միջազգային ճամբարներ, որտեղ հայ և արտասահմանցի կամավորները կատարում են վերականգնողական, էկոլոգիական, երեխաների հետ էսթետիկական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ, կազմակերպում հիվանդ և ծնողազուրկ երեխաների հետ համերգ-ներկայացումներ, բեմադրություններ, խաղեր: Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառները շատ են՝ կացարանային բարենպաստ պայմանները, ազգային կերակրատեսակներով համեղ ու բազմազան սնունդը, բազմապրոֆիլ աշխատանքները և հագեցած էքսկուրսիոն–մշակութային ծրագրերը: Շտաբը Հայաստանում կազմակերպում է սեմինարներ, թրեյնինգներ, որոնք նպաստում են միջմշակույթաին երկխոսության կայացմանը: Տարվա ընթացքում 5 միջազգային սեմինար և թրեյնինգ է Հայաստանում իրականացվել «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակներում: Այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերը բարձրացնում են ակտիվ և ոչ անտարբեր երիտասարդների ինքնագիտակցությունը, վստահություն ներշնչում, որ իրենք կարող են բարելավել ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը:

Երկարաժամկետ կամավորությունը Հայաստանում և արտասահմանում

Աննա Բարիկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող

Շտաբը համակարգում է Հայաստանում Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության Weltwärts զարգացման կամավորական ծառայության ծրագրերը` մինչև 1 տարով ընդունելով տարեկան 15-20 կամավորներ Եվրոպական երկրներից: Նույն ծրագրերի շրջանակներում Շտաբն արտասահման է ուղարկում է հայ կամավորներին՝ 1 տարի կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Նրանք աշխատում են ծնողազուրկ, հաշմանդամ և հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների հետ՝ կազմակերպելով նրանց ազատ ժամանակը և խնամքը, իրականացնելով գեղագիտական և էկոլոգիական ծրագրեր:

Հայ կամավորներն արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում

Անի Մանուկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող

HUJ-կազմակերպում է տարեկան ավելի քան 300 հայ կամավորների մասնակցությունը արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում, որոնք տևում են 2–3 շաբաթ։ Կամավորների փոխանակման ծրագրեր շտաբը կազմակերպում է ավելի քան 120 արտերկրյա կազմակերպությունների հետ։ Ճամբարներում իրականացվում են բնապահպանական, շինարարական, նորոգման, սոցիալական, մշակութային, փառատոների, մասսայական միջոցառումների կազմակերպման, հնագիտական, գեղագիտական, երեխաների զարգացման ծրագրեր։ Ճամբարականները ապրում են միևնույն հարկի տակ, աշխատում և անցկացնում են նախօրոք պլանավորված ազատ ժամանցը: Որոշ ճամբարներում նաև շրջագայում են քաղաքից քաղաք, ձեռք են բերում մշակութային ճանաչողություն և արտասահմանցի ընկերներ բարելավում են լեզուների իմացությունը, լայնացնում մտահորիզոնը և զարգացնում ստեղծագործ միտքը։

45114754_264759274227611_7533019075476193280_n 45124900_277579732880589_7150385618806112256_n 45135313_284964565458763_1111718710810247168_n 45141396_167124080903432_2616168496727326720_n 45142596_812530495804740_8169494239030280192_n 45158403_2157150727856804_6469067693851934720_n 45159213_752561998459077_6869885230304460800_n 45163729_700386323673993_6300818264201101312_n 45163737_573362703116060_7172222061467664384_n 45166222_338881320250317_582253245846519808_n 45194047_113196712949195_1593234933248163840_n 45215220_2184044585179046_5778065472343769088_n 45282973_196748077874524_6303644472940953600_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը