Լրահոս

08.12.2010 15:17


ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը հայտարարություն է ընդունել

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը հայտարարություն է ընդունել

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը, որը դեկտեմբերի 1-2-ը մասնակցել է հանձնաշողովի 11-րդ նիստին:

Պատվիրակության նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ պատվիրակությունը նաև քննարկել է ԵՄ-Հայաստան թե ներքին, թե արտաքին խնդիրները, ինչպես նաև ԼՂՀ խնդրը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Նա տեղեկացրել է, որ օրակարգում ներառված էին նաև մշակութային ժառանգության խնդիրները և Եվրախորհրդարանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ջուղայի վերաբերյալ վավերագրական ֆիլմ ցուցադրելու: Ֆիլմը ցուցադրվել է նիստի ժամանակ, որտեղ ցուցադրվել է, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում հայկական դարավոր խաչքարերը: Դրանից հետո Բրյուսելում Ադրբեջանի ներկայացուցչությունը բողոքի նոտա էր ներկայացրել Եվրախորհրդարան:  

Ինչ վերաբերում է նիստի օրակարգին, այն բավականաչափ հագեցած էր, նիստի ավարտին էլ ընդունվել է համատեղ հայտարարություն, որը Նաիրա Զոհրաբյանը գնահատել է բավական հավասարակշռված:

Հայտարարության տեքստում, մասնավորապես նշվում է, որ ԼՂ հակամարտությւոնը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների շնորհիվ և հակամարտության բոլոր կողմերը պետք է ներգրավված լինեն բանակցային գործընթացում, իսկ 1994թ. Բիշքեքյան համաձայնագրի համաձայն հակամարտության կողմեր դե յուրե ճանաչվել են Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը:

Հաատարության տեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Մասնավորապես Եվրախորհրդարանը Թուրքիային հորդորում է Եվրոպական խորհրդարնի կողմից ընդունված բանաձևերի համաձայն առանց նախապայմանների անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և հնարավորինս շուտ բացել փակ սահմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը