Լրահոս

31.10.2018 17:46


Վրաերթի են ենթարկվել 10-ամյա, 22-ամյա, 1-ամյա, 7-ամյա, 59-ամյա, 32-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 10-ամյա, 22-ամյա, 1-ամյա, 7-ամյա, 59-ամյա, 32-ամյա քաղաքացիներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 15.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու և նրա 1-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածներքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել է 32-ամյա քաղաքացուհի. նա հայտնել է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում՝ նախկին լամպերի գործարանի հարակից տարածքում, ճանապարհը անցնելու ժամանակ անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը