Լրահոս

31.10.2018 09:54


Կեղծ անձնագրով ու տվյալներով՝ «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումար

Կեղծ անձնագրով ու տվյալներով՝ «ՎՏԲ Հայաստան Բանկից» հափշտակել են խոշոր չափի գումար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի բնակիչ Վահե Ադյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ հոկտեմբերի 25-ին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 10 մասնաճյուղում, որը գտնվում է Դրոյի փողոց 15 հասցեում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ծաղիկ Աթանյանը բանկի մասնաճյուղում ներկայացել է մեկ այլ անվամբ, ներկայացրել այդ անունով անձնագիր և կնքել փոխառության պայմանագիր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ Յունիբանկում գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու և իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Ադյանը հայտնել է, որ նա խաբեությամբ չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։

Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծ. Աթանյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ադյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։

Այս խորագրի վերջին նյութերը