Սեյրան Օհանյան. «...կարողանում ենք ապահովել մեր բանակի գերազանցությունը հարևան երկրի զինված ուժերի նկատմամբ»
Մարտի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով և հերքելով միանգամայն անհիմն և անպատասխանատու այդ հայտարարությունները, ըստ որոնց իբր սահմաններում իրավիճակը բավականին լարված է, նշել է, որ հայոց բանակի զինվորն ամուր է պահում մեր հայրենիքի սահմանները.
«Փառք Աստծո, հետպատերազմյան տարիներին հակամարտության գոտում, առանց որևէ երրորդ ուժի միջամտության' համեմատելով ուժերի հավասարակշռությունը, քանակական տվյալները, մարտական ոգու, մեր ստորաբաժանումների բարոյահոգեբանական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում ենք ապահովել մեր զինված ուժերի գերազանցությունը հարևան երկրի զինված ուժերի նկատմամբ: Եվ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության արժանապատիվ ձևով արձագանք տալուե»- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն