Լրահոս

30.10.2018 15:56


Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակն ու փամփուշտներ

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակն ու փամփուշտներ

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ՝ 50-ամյա Ոսկան Մնացականյանին։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը