Լրահոս

30.10.2018 10:56


Թբիլիսյան խճուղում բախվել են 3 Mercedes, Honda, Opel, ЗИЛ և ГАЗель մակնիշի ավտոմեքենաները

Թբիլիսյան խճուղում բախվել են 3 Mercedes, Honda, Opel, ЗИЛ և ГАЗель մակնիշի ավտոմեքենաները

Հոկտեմբերի 29-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ ժողովրդին հայտնի «Ռադիոմաշ»–ի խաչմերուկում, բախվել են Honda Passport մակնիշի 19 ԼԼ 552 համարանիշի, ЗИЛ մակնիշի 04 ՏԼ 102 համարանիշի, Mercedes մակնիշի 35 AR 076 համարանիշի, Mercedes մակնիշի 15 ԼՕ 284 համարանիշի, ГАЗель մակնիշի 50 50 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 DV 174 համարանիշի, Mercedes մակնիշի 64 XX 666 համարանիշի, ավտոմեքենաները:

Ինչպեսհայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, որը վթարային իրավիճակ ստեղծելով՝ դիմել է փախուստի: Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը